Մարտի 28-ին Ֆրանսիան տեղափոխվել էր Երևանի պետական բժշկական համալսարան։ Բուհի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆրանսիական մշակույթի ցերեկույթ։ Իշխում էին ֆրանսիական կոլորիտը, երգն ու երաժշտությունը։ Ելույթ ունեցան «Մեդունի» էստրադային համույթը, այլ բուհերից ուսանողներ և հատուկ հյուր՝ Ավո Խալաթյանը: Միջոցառման ընթացքում տեսահոլովակների միջոցով ներկայացվեցին կենսագրական տվյալներ հայ հայտնիների մասին, ովքեր ապրել, ստեղծագործել են Ֆրանսիայում:
Ցերեկույթից հետո ուսանողները համտեսեցին ֆրանսիական նախուտեստներ ու խմիչքներ:
Ծրագիրն անցկացվեց Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում։ Այն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։